Սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդների համար ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր կդառնա

p bԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/./bnbsp;Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ աշխատանքային քննարկում է նախաձեռնել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումների շուրջ, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող nbsp;կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։/pp ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և կոմիտեի մասնագետները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ոլորտում սպասվող նոր կարգավորումները, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջnbsp; են մտնում 2024 թ․nbsp;սեպտեմբերի 1-ից։nbsp;nbsp;/pp Օրենսդրական փոփոխությունների համաձայն, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնիnbsp;էլեկտրոնային համակարգին։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում նրանք պարտավոր են պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումներին)։ Սեպտեմբերի 1-ից nbsp;վերջիններիս համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է։/pp Հանդիպման մասնակիցներին իրազեկվել է նաև, որ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացվել նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով։ Այս դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։/pp Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների,nbsp; ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նպատակով արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի նոր դրույքաչափեր։ Այսպես,nbsp;կանխիկ դրամով վճարումների դեպքումnbsp;պետական տուրքը սահմանվել էnbsp;յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝/pul type=disc li2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից/li li3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից/li li5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։/li/ulp Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝/pul type=disc li1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից/li li2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից/li li4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։/li/ulp Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործունեության իրականացման վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրման համար գանձված և պետականnbsp;բյուջե վճարման ենթակաnbsp;պետականnbsp;տուրքի վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Իսկ պետական տուրքը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։/pp Իրազեկման հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների,nbsp; հարց ու պատասխանի ձևաչափով:nbsp; Մասնակիցները ոլորտում իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել աշխատանքային քննարկումները։/pp nbsp;/p

Читайте на 123ru.net