90 մլն եվրո արժեքով Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի․ վարչապետ (ՎԻԴԵՈ)
p bԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն, ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն եվրո է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։nbsp;/pp «Ջրամբարի տարողությունը 29 մլն խմ է: Ջրամբարի իշխման տակ են գտնվում ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքներ», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։nbsp;/pp Հայաստանի Արարատի մարզում՝ Վեդի գետի աջ ափին, կառուցվում է Վեդինի ջրամբարը՝ 29,4 մլն խմ ծավալով։ Նախագիծն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։/pp Մեխանիկական ոռոգումից ինքնահոսին անցնելու շնորհիվ տարեկան կխնայվի մոտ 19 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի կարիքը կկրճատվի 18 մլն խմ-ով։/pp iframe src=https://www.facebook.com/plugins/video.php?height=314href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnikol.pashinyan%2Fvideos%2F1584032875659039%2Fshow_text=falsewidth=560t=0 width=560 height=314 style=border:none;overflow:hidden scrolling=no frameborder=0 allowfullscreen=true allow=autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share allowFullScreen=true/iframe/p