ԵԱԶԲ–ն նշել է, որ Հայաստանի ՀՆԱ–ն առաջին կիսամյակում զգալիորեն վերանայվել է

p bԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) շաբաթվա մակրոտնտեսական ակնարկում անդրադարձել է առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ–ի զգալի վերանայմանը։/pp «Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2024թ․–ի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով կազմել է 6,5%։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն a target=_blank href=https://arka.am/am/news/economy/_2023_2024_i_/զգալիորեն վերանայելnbsp; է/a ՀՆԱ–ն 2024թ․–ի առաջին եռամսյակի համար։ Նոր գնահատականներով, տնտեսությունը հունվար–մարտին աճել է 6,6% – ով՝ նախկին 9․2%–ի փոխարեն։ Վերանայումը կապված է թանկարժեք մետաղների արտադրության հատվածների միջև տնտեսական գործունեության տեսակների վերադասակարգման հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։/pp Վերլուծաբանները նաև նշում են, որ հունվար–հունիսի արդյունքում տնտեսական աճն ապահովվել է առևտրի ավելացման, ֆինանսական գործունեության, անշարժ գույքի հետ կապված գործարքների և վերամշակող արդյունաբերության աճի հաշվին։br/pp «Տնտեսությանն աջակցել են տնային տնտեսությունների սպառումը (+7,6 % հունվար–հունիսին) և ներդրումները (+13,1% հունվար–հունիսին)», – նշվում է ակնարկում։/pp/pp Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական տվյալների, 2024 թվականի հունվար-հունիսին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10,4 տոկոսով։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 6,1-6,8 տոկոսի սահմաններում, իսկ գնաճն ընթացիկ տարվա արդյունքում՝ 0,9-1,3 տոկոսի սահմաններում:/pp br br/p

Читайте на 123ru.net