Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը․ մարզպետ

p bԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bԱվելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։/pp Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Facebook–յան իր էջում։/pp «Ներկայում իրականացվող՝ երկուշաբթի և ուրբաթ օրերի չվերթերին ավելացել է ևս մեկը։ Այսուհետ կանոնավոր կերպով ևս մեկ չվերթ կիրականացվի չորեքշաբթի օրերին», – նշել է նա։/pp Շուրջ 30 տարի պարապուրդի մատնված Սյունիքի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշներով և 2020 թվականին հավաստագրվել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից ստացել է եռանիշ կոդ (իդենտիֆիկատոր)՝ YUK։/pp 2023 թվականի օգոստոսի 21-ից այս օդանավակայանը կանոնավոր չվերթեր է իրականացնում Երևան-Կապան-Երևան երթուղով։ Թռիչքներն իրականացնում է NorAir ավիաընկերությունը, միակողմանի տոմսն արժե 20 հազար դրամ (մոտ 50 դոլար):/p

Читайте на 123ru.net