Փաշինյանն արդյունավետ է համարում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքը

p bԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/bnbsp;Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից շարունակած սույն թվականի ապրիլի 19–ի հայտարարությամբ։/pp Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։/pp «Երեկ էլnbsp;a href=https://arka.am/am/news/politics/storagrvel-e-adrbejani-het-sahmanazatman-handznazhoghovneri-hamategh-gortcuneutyan-masin-kanonakarge-agn/ target=_blankսահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը/anbsp;ստորագրվեց։ Կարծում ենք, որ պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետև ընդհանուր ըմբռնումնը եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով, և քանի դեռ այդ ձևաչափով կարողանոմ ենք առաջ գնալ, կարծում եմ հենց այդ ձևաչափն է, ես այդ մասին ուղիղ և անկեղծ ասել եմ նաև ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսային զրույցի ընթացքում», – ասաց Փաշինյանը։/pp Վարչապետը նաև չբացառեց Ադրբեջանի հետ աշխատանքի որևէ այլ ձևաչափ՝ այն ընդգծմամբ, որ առանձին կոնկրետ դեպք, առանձին վերցրած ժամանակաշրջանում, առանձին վերցրած համատեքստում պետք է դիտարկել։/pp «Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ փորձ արվեց տպավրոություն ստեղծել, թե Հայաստանը հրաժարվել է հանդիպումից։ Հայաստանը չի հրաժարվել հանդիպումից։ Ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ, ոչ թե անձամբ, այլ դիվանագիտական խողովակներով, որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափով։ Ինչու՞, որովհետև նախկին ժամանակաշրջանում եղել է փոխադարձ ըմբռնում, որ էս շրջանում աշխատում ենք երկկողմ ձևաչափով», – ասաց ՓաշինյանըԼ/pp Նա կարծում է, որ կարելի է այս տրամաբանությունը շարունակելը, որովհետև այս պահին արդյունավետ է։/pp «Երբ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու՝ չբացառելով որևէ ձևաչափ, բայց, կարծում եմ, դա կարող է տեղի ունենալ Հայաստան–Ադրբեջան սահմանին, այնտեղ, որտեղ Սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում։ Ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների։ Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափերին, ասում եմ, որ չբացառելով որևէ տարբերակ, տվյալ ժամանակաշրջանում, տվյալ իրադրության մեջ, պետք է գնահատվի դրա նպատակահարմարությունը, արդյունքին միտված լինելու տրամաբանությունը», – ասաց Փաշինյանը։/p

Читайте на 123ru.net