ՀԱԷԿ–ի վթարային կանգառի պատճառը կայծակի հարվածն է․ նախարարություն

p bԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/bnbsp;Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմովnbsp;a href=https://arka.am/am/news/society/HAEK_n_anjatvel_e_hamakargic/ target=_blankանջատվել է/anbsp;էներգահամակարգից, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։/pp Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։/pp Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:/pp «Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։ Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։/p

Читайте на 123ru.net