Երևանի կենտրոնի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն մինչև սեպտեմբերի 25–ը

p bԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․nbsp;/bՍեպտեմբերի 3-ից սեպտեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Ա. Քոչինյան փ. – Բուզանդի փ. խաչմերուկի հատման մասից մինչև Զաքյան փ. – Գ. Լուսավորչի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։/pp Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:/pp Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:/p

Читайте на 123ru.net