Ոսկեպարի չսահմանազատված մասում ականից 7 կով է պայթել
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանային հատվածում ականի պայթունից սպանվել է 7 կով։ Epress.am-ին Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանն ասել է, որ պայթունը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ կանգնել էր սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. կողմերը չէին համաձայնել, թե ինչպես կատարել սահմանազատումը միջպետական ճանապարհի մոտակայքում։
Դեպի Վրաստան միջպետական ճանապարհը այս հատվածում Հայաստանի սահմաններից մտնում է Ադրբեջանի տարածք։ Կովերը արածելով իջել են դեպի գետը՝ հին մայրուղու մոտ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկվել է փոխանակել այդ հատվածը մեկ այլ տեղից համարժեք չափով հողակտորի հետ՝ պահպանելու համար գործող միջպետական ճանապարհը։ Հետագայում որոշվել է ուղղակի կառուցել այլընտրանքային ճանապարհահատված։
Առայժմ բուֆերային գոտում արածելու գնացած կովերը պատկանել են երեք ոսկեպարցիների։ Նրանք դիմել են Նոյեմբերյանի համայնքապետարան՝ խնդրելով փոխհատուցել վնասը։
The post Ոսկեպարի չսահմանազատված մասում ականից 7 կով է պայթել first appeared on Epress.am.