The Coffee բրազիլական ցանցի առաջին սրճարանը հոկտեմբերին կբացվի Հայաստանում

p bԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․/b The Coffee բրազիլական ցանցը հայտարարել է, որ առաջիկայում մասնաճյուղեր կբացի Հայաստանում, Պուերտո Ռիկոյում, Մալայզիայում, Ավստրալիայում և Կանադայում ընդլայմանն ուղղված միջազգային արշավի շրջանակում, հաղորդում է a href=https://www.worldcoffeeportal.com/Latest/News/2024/September/Brazil-s-The-Coffee-to-enter-five-international-ma target=_blankWorld Coffee Portal/a–ը։/pp Կուրիտիբեում գործող սրճարանների ցանցը հայտարարել է, որ հոկտեմբերին կբացի սեփական հաստատությունը Հայաստանում:/pp Մինչև 2024թ․–ի վերջ The Coffee-ը նախատեսում է սրճարաններ բացել Սիդնեյում և Տորոնտոյում: Երկարաժամկետ թիրախների թվում են նաև Սալվադորը, Գվատեմալան և Իտալիան:br br bՑանցի պլանների մասին/b/pp 2018թ․–ին հիմնադրված The Coffee ընկbե/bրությունը վերջին 12 ամսում մեծացրել է վաճառքի միջազգայի կետերի թվի աճը, այդ թվում՝ Չիլիում, Մեքսիկայում, Թաիլանդում, ԱՄԷ–ում և Ավստրիայում։ Այս պահին փոքր ձևաչափի սրճարանների ցանցը ներկայացված է 10 շուկաներում Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Արևելյան Ասիայում և Մերձավոր Արևելքում։/pp Սան Պաուլոյում գտնվող CapSur և Monashees վենչուրային ընկերությունների աջակցությամբ՝ The Coffee-ն վերջին երկու տարվա ընթացքում գրավել է 17,5 միլիոն դոլար՝ միջազգային ընդլայնումը ֆինանսավորելու համար։/p

The Coffee-ն ներկայումս օգտագործում է ուղղակի ֆրանշիզայի մոդելը Բրազիլիայում և Եվրոպայում, ինչպես նաև մաստեր–ֆրանշիզայի մոդելը մնացած Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Արևելյան Ասիայում: Ցանցը նախատեսում է 2028 թվականին Բրազիլիայի սահմաններից դուրս բացել ավելի քան 1000 խանութ։br br

Читайте на 123ru.net