Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի գործադիր տնօրեն

«Ինձ համար մեծ պատիվ եւ ուրախություն է ստանձնել գործադիր տնօրենի պաշտոնը, որը համատեղելու եմ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրենի եւ գլխավոր դիրիժորի պարտականությունների հետ», - ասել է Կոնստանտին Օրբելյանը:

«Գրեմմի»-ի քառակի հավակնորդ Օրբելյանը 2021 թվականին նշանակվել էր Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն եւ գլխավոր դիրիժոր։

Նախկինում Կոնստանտին Օրբելյանը եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի եւ Ռուսաստանի ֆիլհարմոնիայի երաժշտական ղեկավարը, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» ամենամյա փառատոնի հիմնադիրը։

Читайте на 123ru.net