Հայաստանում 40 մլն դոլար վարկով կարդիականացվեն մի շարք էլեկտրական ենթակայաններ
p bԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/./b Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագրով վարկային համաձայնագրին։/pp Հայաստանի և ՎԶՄԲ-ի միջև 40 մլն դոլարի համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ օգոստոսին։ Այդ միջոցներով ծրագրվում է վերակառուցել «Շահումյան-2» (220/110/10 կՎ), «Մարաշ» (220/110/10 կՎ) և «Եղեգնաձոր» (220/110/35 կՎ) ենթակայանները։/pp Ենթակայանների վերակառուցման նպատակն է վերազինել, արդիականացնել էներգետիկ ենթակառուցվածքները, ներդնել առաջադեմ տեխնոլոգիաներ, նվազեցնել վթարների վերացման տևողությունը և սարքավորումների խափանումների պատճառով վթարային անջատումների քանակը, ինչը կհանգեցնի էներգահամակարգի հուսալիության և կայունության բարձրացմանը:/p