«Նովոստի–Արմենիա»–ն հաղթել է Armenia Digital Awards–ի միանգամից երեք անվանակարգերում
p bԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ /b«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն հաղթել է Հայաստանում առաջին անգամ անցկացված Armenia Digital Awardsnbsp;մրցույթի միանգամից երեք անվանակարգերում։nbsp;/pp «Լավագույն մեդիա կայք» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նովոստի–Արմենիա»–ի կայքը՝ newsarmenia.am:/pp «Լավագույն սոցիալական մեդիա․ lifestylenbsp;կոնտենտով Տելեգրամ ալիք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ЕреваныЧ ալիքը։/pp «Լավագույն սոցիալական մեդիա․ լրատվական տելեգրամյան ալիք» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Жизнь в Армении» ալիքը։/pp img width=669 alt=Armenia Digital Award src=/upload/medialibrary/16d/16dcdcb58ddc64b25a628be533fb26e4.jpg height=445 title=Armenia Digital Awardbr/pp
«Armenia Digital Awardsnbsp;առաջին մրցույթն ու մրցանակաբաշխությունը լավ անցան։ Կցանկանայի, որ լինեին նման հավես նախագծերի ավելի շատ կատեգորիաներ, քանի որ դիտարկելով նման նախագծեր՝ մենք սովորում ենք և մարդկանց հնարավորություն ենք տալիս սովորել միմյանցից», – «Նովոստի–Արմենիա»–ին ասաց E-CommerceDigital Marketing Association–ի հիմնադիր և նախագահ, մրցույթի համահիմնադիր Եվգենի Միշչենկոն։/pp Նրա խոսքով, սկիզբը դրված է, և հաջորդ տարի «կլինի ավելի լավ»։/pp Միշչենկոն նշեց, որ ԶԼՄ–ների լավագույն կայքերը գնահատել են հասարակ օգտատերերը, որոնք գրանցվել են կայքում հայկական հեռախոսահամարներով։ Իսկ ինչ վերաբերում է լավագույն սոցիալական մեդիաներին, ապա դրանք գնահատվել են ինչպես հասարակ օգտատերերի, այնպես էլ ժյուրիի անդամների կողմից։/pp «Հաղթողներին կմաղթեմ կանգ չառնել, անընդհատ զարգանալ, ներդնել ինչ–որ նոր բան և գլխավորը՝ լսել և ստանալ հետադարձ կապ, քանի որ բոլորս աշխատում ենք մեր լսարանի համար։ Պետք է այնպես անել, որ լսարանին հետաքրքիր լինի մեզ հետ, որպեսզի կարողանանք զարմացնել նրան», – ասաց Միշչենկոն՝ չբացառելով, որ հաջորդ տարի կարող են լինել նոր անվանակարգեր։/pp img width=669 alt=Armenia Digital Award src=/upload/medialibrary/344/344b1e70a13ee7a77e39fe0a69714d8b.jpg height=445 title=Armenia Digital Awardbr/pp «Նովոստի–Արմենիա»–ի տնօրեն Գալինա Դավիթյանը շնորհակալություն հայտնեց Armenia Digital Awards–ի կազմակերպիչներին մրցույթի անցկացման նախաձեռնության համար։/pp «Ոգեշնչում է, որ մեր օգտին են քվեարկել ինչպես ժյուրիի անդամները, այնպես էլ սովորական օգտատերեր։ Սա աներևակայելի մոտիվացնող է անձնական աճի տեսանկյունից: Նշանակում է, որ մենք գործում ենք ճիշտ ուղղությամբ, դա մեր ամբողջ թիմի աշխատանքն է։ Ցանկանում ենք, որպեսզի կազմակերպիչների նպատակներն իրագործվեն և վայելեն ինտերնետ հանրության աջակցությունը», – ասաց Դավիթյանը։/pp bArmenia Digital Award–ի մասին/b/pp Հանդիսավոր մրցանաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է Երևանում սեպտեմբերի 27–ին։/pp
Armenia Digital Award-ը ստեղծվել է թվայնացման գործընթացում հայկական ընկերությունների և մասնագետների հաջողությունները նշելու համար։ Մրցույթին առաջադրվել են կայքեր, սոցիալական մեդիաներ, բջջային հավելվածներ, առցանց խանութներ, ստարտափեր։ Մրցույթի արդյունքներն ամփոփելիս հաշվի են առնվել ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ սովորական օգտատերերի ձայները։/pp img width=669 alt=Armenia Digital Award src=/upload/medialibrary/4fa/4fa48acf0dbee544ffd7fbe709f1fbdf.jpg height=445 title=Armenia Digital Awardbr/pp b«ԱՄԻ Նովոստի–Արմենիա» գործակալության մասին/b/pp «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի տեղեկատվական դաշտում աշխատում է 2005 թվականից և մեդիա շուկայի առաջատարներից է։ Գործակալությունը հայաստանյան լրատվամիջոցների մեջ ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից է և ներկայումս ունի տարեկան ավելի քան 10 միլիոն այցելություն: Ունի նաև ավելի քան 140 հազար բաժանորդ Facebook-ում, որն ապահովում է օրական ավելի քան 250 հազար ընդգրկվածություն։ Ակտիվորեն զարգանում են «Novosti-Armenia» և «Novosti-Armenia Stories» YouTube-յան ալիքները, որոնք այս պահին ունեն ավելի քան 77 հազար բաժանորդ։ Գործակալությունն ունի նաև տելեգրամյան ալիքների խոշոր ցանց։/p