Դավթաշենում վանդալիզմ է տեղի ունեցել․ հատվել է 45 բարդի, վնասի չափը կազմել է 1մլն 590 հազ․ դրամ (ՎԻԴԵՈ)
p bԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․/b Նախօրեին Երևանի Դավթաշենի վարչական շրջանում ապօրինի հատված բարդիների վնասի չափը կազմել է 1մլն 590հզր դրամ։nbsp;/pp Ինչպես հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։nbsp;/pp Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։ Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։nbsp;/pp Հիշեցնենք, որ նախօրեին վանդալիզմ էր տեղի ունեցել Դավթաշենում։ Փիրումյանների 1 հասցեում, դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին ապօրինաբար հատել է 45 բարդի տեսակի ծառ։ Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին։/pp br iframe src=https://www.facebook.com/plugins/video.php?height=314href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fkanachyerevanam%2Fvideos%2F1066332551596300%2Fshow_text=falsewidth=560t=0 width=560 height=314 style=border:none;overflow:hidden scrolling=no frameborder=0 allowfullscreen=true allow=autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share allowFullScreen=true/iframe/p