Ուղեցույց՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տեղափոխելու դեպքում գործող կարգավորումների մասին
p bԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. /bՊետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հիշեցնում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների տեղափոխման կարգավորումների մասին։/pp ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ուղեկցող ուղեբեռով Հայաստան տեղափոխելիս՝ ենթակա չեն մաքսային հայտարարագրման։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստան են տեղափոխվում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով։ Այս դեպքում պարտադիր է այդ ապրանքների կարգավիճակը պահպանելու համար՝ դրանք նույնականացնել ուղևորային հայտարարագրի օգտագործմամբ։nbsp;br ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ներմուծվող և միության ապրանքի կարգավիճակ ունեցող, անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային վճարներ չեն գանձվում։/pp Իսկ օրենքով սահմանված առևտրային չդիտարկվող չափաքանակները գերազանցելու դեպքում՝ պետք է ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և վճարել անուղղակի հարկեր։/pp Այսպես՝ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ապրանքներ տեղափոխելուց առաջ նախօրոք ծանոթացեք օրենքով սահմանված այնnbsp;a href=https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=178320 target=_blankչափաքանակներին/a, որոնք չգերազանցելու դեպքում ԵԱՏՄ կարգավիճակ ունեցող ապրանքները կներմուծվեն առանց հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկեր վճարելու։/pp ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան տեղափոխելու դեպքում գործող կարգավորումների մասին ուղեցույցն՝nbsp;a href=https://www.src.am/storage/menu_contents_266/tq_eatm_kargavapr_hhtegh_66f3f97b74846.pdf target=_blankայստեղ/a։/p