«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի սուբսիդավորումը մինչև 2024թ․–ի վերջի կհասնի 7,5մլրդ դրամի
p bԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․/b «Երևանի ավտոբուս» հիմնարկին համայնքային բյուջեից տրամադրվող սուբսիդիաների չափը մինչև 2024 թվականի վերջը կկազմի 7,5 մլրդ դրամ։ Այս մասին երկուշաբթի կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։/pp Քաղաքապետի ճշտող հարցին ի պատասխան՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը տեղեկացրեց, որ տարեսկզբից քաղաքային բյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամի ֆինանսավորում։nbsp;/pp «Սուբսիդիաների չափը 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 1-ը կազմել է 3 միլիարդ 273 միլիոն 621 հազար դրամ, իսկ հունիսի 1–ից մինչ օրս՝ ևս 1մլրդ 806մլն դրամ։ Կպահանջվի ևս 2,5մլրդ դրամ», – տեղեկացրեց նա։/pp Ներկայացնելով ընթացիկ տարվա ծրագրերը՝ Կիրակոսյանն ասաց, որ նախատեսվում է քաղաքային տրանսպորտային պարկի բոլոր ավտոբուսները համալրել GPS համակարգով։nbsp;/pp «Այս սարքերը ձեռք կբերվեն մինչև տարեվերջ բոլոր Zhong Tong ավտոբուսների, ինչպես նաև 200 միավոր Higer ավտոբուսների և GazelCity փոքր դասի մեքենաների համար։ Դա թույլ կտա ամբողջ շարժակազմը միացնել Yandex համակարգին՝ ապահովելով հասարակական տրանսպորտի երթուղիների պատշաճ հետևում»,- պարզաբանեց նա։/pp Նրա խոսքով, ներկայումս պիլոտային կարգով ներդրվում են երթևեկության առցանց մոնիտորինգի և տեսահսկման համակարգեր։ Սա, նրա խոսքով, հնարավորություն կտա բացահայտել բոլոր թերություններն ու բացթողումները, ստանալ տվյալներ ուղևորահոսքի, արագության գերազանցման դեպքերի, երթուղուց շեղումների չնախատեսված վայրերում կանգառների մասին։/p Կիրակոսյանը հավելեց նաև, որ այս տարի ձեռք բերված 171 Zhong Tong ավտոբուսների խմբաքանակից 79-ն արդեն հասցվել է քաղաք։ ($1 -387,25 դրամ)br br