Իրանն ու Թուրքիան ձգտում են զենքի էմբարգո սահմանել Իսրայելի դեմ

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Սպառազինությունների էմբարգո սահմանելու հարցը քննարկման ենք դրել
Իսլամական համագործակցության կազմակերպության մակարդակով։ Բանակցությունները շարունակվում են մի քանի այլ իսլամական երկրների հետ»,- ասել է նա:

Ինչպես նշել է Բաղային, Իրանը հույս ունի, որ որքան հնարավոր է շատ երկրներ կմիանան այս արշավին, որպեսզի Իսրայելը «չկարողանա օգտագործել իրեն փոխանցվող զենքերը՝ Գազայում եւ Լիբանանում ցեղասպանությունը շարունակելու համար»։

Читайте на 123ru.net