Ալիեւ. «Արեւմտյան որոշ երկրներ Հայաստանին նոր պատերազմի են դրդում»
«Արեւմտյան որոշ մայրաքաղաքներում նստած հակաադրբեջանական ուժերը, իսլամաֆոբները, ադրբեջանաֆոբները Հայաստանին նոր պատերազմի են դրդում։ Դա կարող է լիակատար ողբերգություն դառնալ հայկական պետության համար»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվում «Հաղթանակի զբոսայգու» բացմանը։
Նա նշել է, որ «քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է հրաժարվի իր սպառազինման քաղաքականությունից»։
«Բազմիցս խոսել եմ այդ մասին։ Եվ նրանք գիտեն, որ իմ խոսքերի հետ պետք է հաշվի նստել։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։ Յուրաքանչյուրը, ով ուզում է նորից փորձել մեր ուժերը, նորից կպարտվի ու կխայտառակվի, քանի որ 44-օրյա պատերազմը, հակաահաբեկչական գործողությունը, մեր հաղթանակը ոչ միայն Հայաստանի, այլեւ նրա թիկունքում կանգնածների դառը եւ նվաստացուցիչ պարտությունն էր»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։