Արցախից տեղահանվածների մի մասը 2025թ. ապրիլից պետական աջակցություն չի ստանա
«Մենք պետք է մեր քաղաքականությամբ քաջալերենք, որ մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին: Իհարկե, ոչ թե զրոյացնում ենք փաթեթն, այլ աջակցում ենք որոշակի սոցիալական խմբերի», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նիստին զեկուցել է, որ 2025թ. հունվար-մարտ ամիսներին դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ:
Ապրիլից դրամական աջակցություն կստանան միայն որոշ թիրախային խմբեր՝ անչափահասները, 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձիք, կերակրողին կորցրածներն ու 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները: Աջակցության չափը կկազմի 40 հազար դրամ:
2025թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին այս աջակցություն կրկին կնվազի՝ կազմելով 30 հազար դրամ:
Սոցիալական այս խմբերից դուրս անձիք 2025թ. ապրիլից աջակցություն չեն ստանա: