Ucom-ը եւ Արեւորդի ՀԿ-ն հերթական արեւային կայանն են տեղադրել Մալիշկայում

Արեւորդի ՀԿ-ն Ucom-ի աջակցությամբ այս անգամ է 10.44 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արեւային կայան է տեղադրել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզում։

2013 թվականին կապիտալ վերանորոգված մանկապարտեզի շենքի դիրքը տալիս է արեւային կայանի մաքսիմալ արդյունավետ արտադրողականության հնարավորություն։

Տեղադրված կայանը հնարավորություն կտա հոգալ մանկապարտեզի ջեռուցման ամբողջ ծախսը, ինչպես նաեւ հոսանքի այլ ծախսեր։

Այժմ մանկապարտեզում գործում է երկու խումբ՝ ավելի քան 50 երեխա, սակայն առաջիկայում պլանավորում են դռները բացել նաեւ 2-ից 3 տարեկան երեխաների համար, որի դեպքում մանկապարտեզ կհաճախի ավելի քան 80 երեխա։

«Մենք բոլորս գիտակցում ենք, թե որքան կարեւոր է կրթությունը, ու ցանկանում ենք մեր փոքրիկների համար լավագույն պայմանները ստեղծել սովորելու եւ զարգանալու։ Շատ ուրախ եմ, որ Ucom-ի հոգատար վերաբերմունքի ու կանաչ տեխնոլոգիաներին նվիրվածության շնորհիվ մարզերում մեր երեխաները կկարողանան ջերմ սենյակներում ստանալ իրենց կյանքի առաջին գիտելիքները» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն նոր ծրագիր ավարտելով՝ համոզվում եմ, որ Ucom-ի հետ մեր համագործակցությունը թիրախային բնակավայրերում ունի շարունակական արդյունավետ ազդեցություն։ Պարզ բնահեն լուծումներին ապավինելով՝ կարողանում ենք օգնել համայնքներին դառնալ ավելի կայուն եւ այս դեպքում նաեւ նպաստել փոքրիկների համար ապահով միջավայրի ձեւավորմանը» - ասել է Արեւորդի ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սոնա Քալանթարյանը։

«Ucom-ի եւ Արեւորդի ՀԿ-ի շնորհիվ տեղադրած արեւային կայանը կարեւոր ներդրում է համայնքի համար։ Այն կնվազեցնի տարեկան 2 միլիոն դրամի չափով էլեկտրաէներգիայի ծախսերը եւ հնարավորություն կտա ուղղել այն մանկապարտեզի բարեկեցությանն ու զարգացմանը։ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին եւ Արեւորդի ՀԿ-ին՝ գյուղական համայնքների եւ մեր երեխաների մասին հոգ տանելու համար», - ասել է Մալիշկա վարչական բնակավայրի ղեկավար Գարիկ Նազարյանը։

Մինչ այժմ ձմռան ամիսներին սպորտի դահլիճն ու շենքի այլ հատվածները անհնար էր օգտագործել ջեռուցման բացակայության պատճառով։ Մանկապարտեզի ջեռուցումը  ապահովվում էր թե՛ գազով, թե՛ հոսանքով, եւ համատեղ տարեկան ծախսը գերազանցում էր 2 միլիոն դրամը։ Տեղադրված արեւային կայանը հնարավորություն կտա լիովին գործարկել մանկապարտեզի շենքը՝ ֆինանսական մեծ ծախսերից խուսափելով եւ ապահովելով փոքրիկների համար հարմար ու տաք միջավայր։

Читайте на 123ru.net