Apple-ը ծրագրում է մինչեւ 2026 թվական թողարկել սեփական AI չիպը
Apple-ը նախատեսում է մինչեւ 2026 թվականը թողարկել իր Baltra չիպը AI ուսուցման համար:
2024 թվականի հուլիսին ընկերությունը հայտնել է, որ չի օգտագործում Nvidia չիպեր արհեստական բանականության համար։
Ընկերության ներսում արհեստական բանականության տվյալների մշակման նոր չիպը ստացել է Baltra ծածկանունը: Այն կարող է զանգվածային արտադրության մեջ դրվել մինչեւ 2026 թվականը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով The Information-ի աղբյուրներին։
Հաղորդվում է, որ կորպորացիան համագործակցում է կիսահաղորդիչներ արտադրող Broadcom-ի հետ։ Երկու ընկերություններն էլ դեռեւս չեն հաստատել տեղեկատվությունը։
Հուլիսին Apple-ը հայտնել էր, որ իր արտադրանքներում արհեստական բանականության ներդրման համար օգտագործել է Google-ի չիպեր, այլ ոչ թե ոլորտի առաջատար Nvidia-ի:
Դեկտեմբերին ընկերությունը հայտնեց, որ փորձարկում է Amazon-ի չիպերը՝ գնահատելու, թե արդյոք դրանք կարող են օգտագործվել Apple Intelligence-ում։