Հնդիկ միգրանտները մահացել են վրացական դահուկային կոմպլեքսում
Ուրբաթ գիշերը վրացական Գուդաուրի լեռնադահուկային համալիրում «Հավելի» հնդկական ռեստորանի 12 աշխատակիցներ մահացել են գազի արտահոսքից։ Մահացածներից 11-ը հնդիկ աշխատանքային միգրանտներ են, մեկը՝ մատուցողուհին՝ Վրաստանի քաղաքացի։
Ըստ նախնական վարկածի, բոլորը գազահարվել են քնած։ Ռեստորանի առաջին հարկում աշխատում էին, քնում՝ երկրորդ հարկում։ Էլեկտրաէներգիա չկար, գիշերը տարածքը հոսանքազրկվել էր, տաքանալու համար աշխատողները վառարան են օգտագործել։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել անզգուշությամբ սպանության հոդվածով։
Վրաստանում Հնդկասատանի դեսպանատունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին և խոստացել օգնել դիակների տեղափոխման հարցում։
The post Հնդիկ միգրանտները մահացել են վրացական դահուկային կոմպլեքսում first appeared on Epress.am.