Ալիեւը պատրաստ է նպաստել Մոսկվայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածության նվազեցմանը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Ուզում եմ հույս հայտնել, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ակնհայտ առճակատման գործը չի հասնի։ Բոլորը հասկանում են դրա աղետալի հետեւանքներն ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա։

Ալիեւի խոսքով, Ադրբեջանը միջազգային ասպարեզում ընկալվում է որպես անկախ դերակատար, որին վստահում են թե՛ Արեւմուտքում, թե՛ Արեւելքում։ «Մենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակիցն ենք։ Աշխարհում չկա մեկ այլ երկիր, որը նման համատեղում ունենա»,- հավելել է նա։

Ալիեւը հիշեցրել է, որ Բաքուն բազմիցս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարների հանդիպումների հարթակ է եղել։ Նրա խոսքով, դա վկայում է Ադրբեջանի նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին։

«Եթե նման անհրաժեշտություն լինի, մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ լարվածությունը նվազեցնելու գործում։ Կարծում եմ, որ մեր ջանքերը կարող են պահանջված լինել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Читайте на 123ru.net