Ալիեւը խոսել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների մասին

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ալիեւն ասել է.

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։ Համաձայնեցված չեն փոխադարձ հայցերից զերծ մնալու հոդվածը, ինչպես նաեւ մեր սահմանին կողմնակի ուժեր չտեղակայելու մասին հոդվածը»:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ «օտարերկրյա դիտորդների քողի տակ Երեւանը ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին»։

Իլհամ Ալիեւը նաեւ ասել է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին՝ «տարածքային պահանջներով Ադրբեջանի դեմ»։

«Բացի այդ, մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Այն լուծարելու Հայաստանի դժկամությունը վկայում է ռեւանշիստների ծրագրերի լրջության մասին»,- ասել է նա։

Ալիեւի խոսքով, եթե այս հարցերը կարգավորվեն, «խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չի մնա»։

Читайте на 123ru.net