Հայերի հետ շփվողի պատիժը խստացրեցին

Դեկտեմբերի 19-ին Բաքվի Սաբայիլի դատարանը երկարացրել է քաղաքագետ Բահրուզ Սամեդովի կալանավորման ժամկետը։ «Պետական դավաճանության» մեջ մեղադրվող ակտիվիստն անազատության մեջ կմնա առնվազն մինչև 2025 թվականի մայիսի 9։ Սամեդովի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս վճիռը։ Բահրուզը մեղքը չի ընդունում և կարծում է, որ իրեն հետախնդում են հակապատերազմական դիրքորոշման համար։

Սամեդովին բերման էին ենթարկել օգոստոսի 21-ին։ Օգոստոսի 23-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրան չորս ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ մինչև գործի քննության ավարտը։ Ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ պետական դավաճանություն։ Այդ հոդվածը մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում է նախատեսում։

Սամեդովը մեղադրանքը չի ընդունում։ Դատարանի դահլիճում հայտարարել է, որ իրեն համարում է պացիֆիստ և դեմ է պատերազմներին։ Իր ելույթներն ու հոդվածները հաճախ հենց այդ թեմայով էին։ Կարծում է, որ ձերբակալության նպատան իրեն լռեցնելն է։ Հայաստանյան ատուկ ծառայությունների հետ կապերի մասին լուրերը Սամեդովը որակել է որպես աբսուրդային։ Պատմել է ձերբակալության ժամանակ ուժայինների կողմից խոշտանգումների մասին։

Բահրուզ Սամեդովը ապրում և սովորում էր Պրահայում՝ Կարլովի ինստիտուտի ասպիրանտ էր, հետազոտող։ Բաքու էր գնացել  ընտանիքին տեսակցելու, հանգստանալու։ Օգոստոսի 23ին պետք է Չեխիա վերադառնար։

The post Հայերի հետ շփվողի պատիժը խստացրեցին first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net