Հայաստանցիներին զգուշացնում են հին ու նոր վարակների մասին

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է սուր շնչառական հիվանդությունների աճի մասին։ Նոր տարվա օրերին արձանագրվել է 2758 բժշկի դիմելու դեպք, որոնցից 85%-ը՝ մինչև 18 տարեկանների շրջանում։ 

Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք։ 

Շարունակվում է նաև գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:  

Կա նաև Մարդու մետապնևմավիրուսի (HMPV) սուր շնչառական վարակի տարածման վստանգ, սակայն վերջին անգամ այս վիրուսի  լաբատոր հաստատում եղել է 2024-ի ապրիլին։  Հոււնվարից-ապրիլ ամիսներին գրանցվել է 50 դեպք։ 

Մետապնևմավիրուսի ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն,հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ:

Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ՝

Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվանալ օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ,

— Խուսափել սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ,

— Պարբերաբար մաքրել և ախտահանել ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները,

— Չդիպչել ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով,

— Պարբերաբար օդափոխել տարածքները,

— Պատվաստվել սեզոնային գրիպի դեմ,

— Կրել բժշկական դիմակներ և փոխել դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ։

The post Հայաստանցիներին զգուշացնում են հին ու նոր վարակների մասին first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net