Թրամփը 90 օրով դադարեցրել է օգնության տրամադրումը օտար երկրներին

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանագրում նշվում է, որ որոշման նպատակն է գնահատել ծրագրերի արդյունավետությունը և դրանց համապատասխանությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը։

Օգնության տրամադրումը կարող է վերսկսվել նշված ժամկետի ավարտից հետո՝ յուրաքանչյուր ծրագրի առանձին վերանայումից հետո։ Փաստաթղթում նշվում է, որ օտար երկրներին օգնության տրամադրման ոլորտը և դրանում տիրող բյուրոկրատիան «չեն համապատասխանում ամերիկյան շահերին և շատ առումներով հակասում են ամերիկյան արժեքներին»։

«Դրանք ծառայում են խաղաղության ապակայունացմանը՝ օտար պետություններում առաջ մղելով գաղափարներ, որոնք հակասում են երկրների ներսում և դրանց միջև ներդաշնակ ու կայուն հարաբերությունների զարգացմանը», - ասվում է հրամանագրում:

Читайте на сайте