Թուրքական հյուրանոցի հրդեհից տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել
Թուրքիայի Կարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, ևս 32-ը հոսպիտալացվել են, տեղի իր աղբյուրներին հղվելով գրում է Associated Press-ը։
Հրդեհը բռնկվել է առավոտյան 3-ին, տեղի բազմահարկ հյուրանոցի ռեստորանային հատվածում։ Հյուրանոցում այդ պահին 234 մարդ էր ապրում։ Առնվազն երկուսը մահացել են խուճապահար պատուհանից դուրս նետվելու պատճառով։ Որոշները փորձում էին իրենց սենյակներից իջնել սավանների և ծածկոցների միջոցով։
Հրդեհի պատճառների մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։ Կառավարությունը գործի քննության համար վեց դատախազների է նշանակել։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ծառայության 30 և շտապօգնության 28 մեքենաներ։ Հյուրանոցային համալիրը տեղակայված է լեռնալանջի թեք հատվածում, ինչը բարդացնում է հրդեհաշիջման աշխատանքները։
Անվտանգության նկատառումներից ելնելով, Կարթալկայայի այլ հյուրանոցներում մնացող քաղաքացիներին տեղափոխել են Բոլու շրջանից ոչ հեռու գտնվող այլ հյուրանոցներ։
The post Թուրքական հյուրանոցի հրդեհից տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել first appeared on Epress.am.