«Ճամփորդություն Այվազովսկու արվեստում»
Anima Exhibitions-ի նոր մուլտիմեդիա նախագիծը կենդանացրել է Այվազովսկու ծովանկարները։ Դեռ ամիսներ առաջ Anima-ի առաջին նախագիծը լույսի, ձայնի և շարժման համադրությամբ ներկայացնում էր Վինսենթ Վան Գոգի և Գուստավ Կլիմտի ստեղծագործությունները։ Այն աննախադեպ հաջողություն ունեցավ Հայաստանում ու մշակութային ժամանցի նոր նշաձող սահմանեց։ Այժմ ժամանակն է նույն ձևաչափով նավարկելու ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներում։ Հեռու գնալ պետք չէ։ Ընդամենը ընտրեք ձեզ հարմար օր ու ժամ և գնացեք Աբովյան 16՝ Հայաստանի նկարիչների միություն։