Վաճառքում է «Վանոն ու Վազգենը» գրքի հինգերորդ տպաքանակը

Երեւան: Մեդիամաքս: Վաճառքում է Արա Թադեւոսյանի եւ Լուսինե Ղարիբյանի հեղինակած եւ Մեդիամաքսի հրատարակած «Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի հինգերորդ հրատարակությունը:

2025թ. հոկտեմբերից 2026թ. փետրվար վաճառվել է գրքի 3 100 օրինակ:

Գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում:

Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել:

Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:

2025 թվականի փետրվարին գիրքն արժանացել էր Արմենպրեսի «Տարվա փաստավավերագրական բեսթսելեր» մրցանակին:

Մինչեւ փետրվարի 22-ը ներառյալ գիրքը Մեդիամաքսի առցանց խանութում կարելի է ձեռք բերել 25 տոկոս զեղչով՝ 4 350 դրամով՝ 5 800-ի փոխարեն.

https://premium.mediamax.am/am/books/vano_vazgen 

Читайте на сайте