56 վերելք, ավելի քան 150 լեռնագագաթ, 1 104 կմ եւ 68 974 մ հարաբերական բարձրություն։ Սրանք ընդամենը թվեր են, իսկ դրանց հետեւում մի մեծ նախագիծ՝ «Հայաստան3000մ+»-ը, որ 2017-ին սկսեցին լեռնագնաց ընկերները՝ Հրաչ Իվանյանն ու Աղասի Մարտիրոսյանը։
Որոշել էին բարձրանալ Հայաստանի՝ 3000 մետրից բարձր բոլոր լեռնագագաթները. որոշում, որը սկզբում անհավանական էր թվում նույնիսկ իրենց։ Սկսեցին Սյունիքի բարձրավանդակից, վերջին «3000+»-ը Զանգեզուրի լեռնաշղթայի Արծաթի գագաթն էր։
«Բարձրացանք տարվա բոլոր եղանակներին։ Բարձրացանք հաճույքով... Читать дальше...