Новости по-русски

ՊՆ խոսնակը «շատ լուրջ, լարված» է բնութագրում իրավիճակը Տավուշի սահմանամերձ գյուղերում

Ադրբեջանական կողմը արդեն մի քանի ժամ շարունակ կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։


«Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»,- ‹‹Արմենպրես››-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։


ՊՆ մամուլի խոսնակը նաև նշել է, որ ներկա դրությամբ հայկական կողմից զինծառայողի զոհվելու կամ վիրավորվելու մասին տեղեկություն չունի:


 


 

Читайте на 123ru.net