Новости по-русски

Սարգիս Հովսեփյան. Տեսականորեն դեռ կարող ենք ուղեգիր նվաճել

«Սերբիան ավելի վատ վիճակում է, քանի որ -2 միավոր ունի, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք ուղեգիր նվաճելու: Սակայն եթե ոչ մի հնարավորություն էլ չունենայինք խմբում 3-րդ տեղը գրավելու, միեւնույն է խաղում ենք մեր ազգի ու ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգեւենք նրանց»,- ասել է մարզիչը:

Հովսեփյանը նշել է, որ սեպտեմբերի 4-ին Սերբիայի դեմ կայանալիք հանդիպումը ցույց կտա, թե թիմի վիճակն ինչպիսին է. «Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ նրանք հանդիպումներ են ունեցել իրենց ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մեր մարզումներից»:

Հանդիպումը կայանալու է առանց հանդիսականների, ու մարզիչն ասել է, որ դա կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Բայց նա խոստովանել է, որ ամեն ինչ անում է խաղադաշտում մաքսիմալ նվիրավածություն տեսնելու համար: «Մենք պետք է անմնացորդ նվիրվենք այդ խաղում, քանի որ երկրի պատիվն ենք պաշտպանում»,- ասել է նա:

ԵՎՐՈ-2016-ի Սերբիա-Հայաստան ընտրական հանդիպումը կայանալու է Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին:

Читайте на 123ru.net