Սերբիան 2 անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի դարպասը
Առաջին խաղակեսում թիմերը հիմնականում հավասար խաղ են ցույց տվել, բայց ավելի շատ գնդակին տիրել են տանտերերը: Նրանց գրոհներից մեկի ժամանակ էլ հայ պաշտպանները սխալ են թույլ տվել: Անդրիա Զավկովիչի հարվածից հետո գնդակը դիպել է Լեւոն Հայրապետյանին, վերջինս էլ դարձել է ինքնագոլի հեղինակ:
Երկրորդ կեսում հայերի բոլոր փորձերն ու կազմակերպած գրոհներն արդյունքի չեն հասել: Ավելին, սերբերը երկրորդ գնդակն են ուղարկել Գեւորգ Կասպարովի դարպասը, իսկ աչքի է ընկել Ադեմ Լյայիչը: Մինչ այդ տանտերերը Հենրիխ Մխիթարյանի հետ պայքարում խախտել էին կանոնները, սակայն մրցավարը թույլ էր տվել խաղը շարունակել:
Հանդիպումն այդպես էլ ավարտվել է՝ 2:0, ու սերբերը տոնել են իրենց առաջին հաղթանակը: Այս մրցաշարում Սարգիս Հովսեփյանի սաներին այդպես էլ չի հաջողվել երեք միավոր վաստակել:
Ընտրական I խմբում Հայաստանի ընտրանին երեք օր անց Երեւանում ուժերն է չափելու Դանիայի թիմի հետ: