Новости по-русски

Նախագահը կարեւորել է միջադեպերի քննության մեխանիզմի գործածումը

ՀՀ նախագահն այդ մասին ասել է՝ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ժամանակ:

Սերժ Սարգսյանն ասել է, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել իրավիճակի նման սրացումներից եւ մարդկային կորուստներից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:

Երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը դրական է գնահատել նման իրավիճակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների հաճախակիացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին եւ դրանց նպատակին:

Читайте на 123ru.net