Новости по-русски

Դանիացիները հայերի դեմ խաղը շատ կարեւոր են համարում

Դանիացիները հայերի դեմ խաղը շատ կարեւոր են համարում

Յակոբ Պոուլսենի կարծիքով Հայաստանի թիմը ոչինչ չունի կորցնելու, այդ իսկ պատճառով խաղալու է ավելի ազատ. «Մենք կփորձենք վերահսկել խաղն ու ցույց տալ մեր ֆուտբոլը: Հայերի դեմ մենք ավելի լավ կկարողանանք իրացնել մեր հնարավորությունները, ինչը չստացվեց Ալբանիայի դեմ»:

Թոմաս Դելանիոն էլ նշել է, որ հայերի դեմ իրենց շատ կարեւոր խաղ է սպասվում. «Հայաստանի թիմից կառանձնացնեմ Մովսիսյանին ու Մխիթարյանին: Մովսիսյանը խաղացել է Դանիայի առաջնությունում ու երկու տարի առաջ էլ երկու գոլ է խփել մեզ, նա լավ հարձակվող է: Մխիթարյանն էլ բարձրակարգ ֆուտբոլիստ է, որը կարող է ցանկացած դիրքում հիանալի դրսեւորել իրեն ու կարող է ամեն պահի վճռել խաղի ելքը»:

Ընտրական I խմբում Հայաստանն ունի ընդամենը մեկ միավոր, իսկ Դանիան 11 միավորով հավակնում է դուրս գալ ԵԱ-ի եզրափակիչ փուլ:

Читайте на 123ru.net