Новости по-русски

3 ուժեղագույն ըմբիշներ սկսում են ԱԱ-ի հաղթողի համար պայքարը

Առաջինը պայքարի մեջ են մտնելու հայ հունահռոմեականները: Այսօր ելույթ են ունենալու Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը (66 կգ), Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական բրոնզե մրցանակակիր Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Հարությունյանը որակավորման փուլում մրցելու է Ջեֆրին Բենիտո Սամբուլայի (Հոնդուրսաս) հետ: Ջուլֆալակյանը առաջին գոտեմարտում նույն փուլում ուժերն է չափելու Ռոման Վլասովի (Ռուսաստան) հետ, որին զիջել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակչում: Ալեքսանյանն էլ 1/16 եզրափակչում հանդիպելու է ճապոնացի Յասուհիրո Յոնեհիրայի հետ:

ԱԱ-ին մասնակցելու են նաեւԵվրոպայի չեմպիոն, ԱԱ-ի արծաթե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) ու երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Էդգար Խաչատրյանը (125 կգ):

Читайте на 123ru.net