Новости по-русски

Հայաստանի Մ-21 տ. ընտրանին Երեւանում զիջել է Ռումինիային

Հայաստանի Մ-21 տ. ընտրանին Երեւանում զիջել է Ռումինիային

Արտակ Օսեյանի սաներն ակտիվ են սկսել խաղը, սակայն չեն կարողացել իրացնել իրենց ստեղծած պահերը: Արդյունքում, խաղակեսի միջնամասում Կոնստանտին Պաուսը բացել է հաշիվը, իսկ րոպեներ անց` նաեւ կրկնապատկել:

Երկրորդ խաղակեսի հենց սկզբից գրոհի են նետվել հայերն ու կրճատել հաշիվը: Աչքի է ընկել Գոռ Մալաքյանը: Ռումինացիները, ովքեր ավելի թարմ տեսք ունեին, խփել են նաեւ երրորդ գնդակը, իսկ գոլի հեղինակ է դարձել Գեորգե Պուշկաշը:

Հայերին հաջողվել է խաղավարտին եւս մեկ գոլ հեղինակել, ու հնդիպումն ավարտվել է 2:3 հաշվով, իսկ գոլի հեղինակ է դարձել Արտյոմ Սիմոնյանը:

Ընտրական 5-րդ խմբում Հայաստանի Մ-21 տարեկանների ընտրանին առանց միավորի զբաղեցնում է վերջին տեղը, ռումինացիները վեց միավորով Ուելսի հետ կիսում են 1-2-րդ տեղերը:

Читайте на 123ru.net