Новости по-русски

Կդյուրացվի հայ ուսանողների և մասնագետների մուտքը Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կդյուրացվի հայ ուսանողների և մասնագետների մուտքը Ֆրանսիա։ Համապատասխան համաձայնագրի նախագիծը ներկայացվել է հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ֆրանսիայի կառավարության հետ միգրացիոն ոլորտում համագործակցության համաձայնագիրը նախատեսում է քաղաքացիների առանձին կատեգորիաների համար փոխադարձ այցելությունների դյուրացված ընթացակարգերի մշակում։ Համաձայնագրի ստորագրման առաջարկը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

«Խոսքն ուսանողների, սովորողների, մասնագիտական պրակտիկա, ստաժավորում անցնող մարդկանց, 18–35 տարեկան երիտասարդ մասնագետների, բարձր որակավորում ունեցող մասնագետների մասին է։ Այս ամենը թույլ կտա սովորել և աշխատել Ֆրանսիայում ոչ թե օտարերկրացիների համար նախատեսված սովորական միգրացիոն ռեժիմով, այլ` դյուրացված ձևաչափով», – ասաց Եգանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Մասնավորապես, հրավերի և աշխատանքի պայմանագրի դեպքում քաղաքացիների այդ կատեգորիան կարող է առանց սահմանափակումների և դյուրացված ընթացակարգով հնարավորություն ստանալ մուտք գործել Ֆրանսիա և բնակվել։ –0–

Читайте на 123ru.net