Новости по-русски

Կարեն Բեքարյանը դարձավ Ազգային ժողովի պատգամավոր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմել է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանին հանձնելու մասին արձանագրություն:


Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով ԿԸՀ-ի մամուլի ծառայությանը:


Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 4-ի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում: 

Читайте на сайте