Новости по-русски

Արոնյանը հեշտությամբ հաղթահարել է Բաքվի Աշխարհի Գավաթի 1-ին փուլը

Արոնյանը հեշտությամբ հաղթահարել է Բաքվի Աշխարհի Գավաթի 1-ին փուլը

Հայ գրոսմայստերը հաղթանակով է ավարտել նաեւ Միշել Վիդենկելլերի (Լյուքսենբուրգ) հետ մրցամարտի 2-րդ պարտիան: Այսօր նա խաղացել է սեւ խաղաքարերով ու մրցակցին կանգնեցրել 50-րդ քայլին:

Արոնյանը  հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի արգելքն ու դուրս եկել 1/32 եզրափակիչ:

Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Հայաստանը ներկայացնում են եւս 3 շախմատիստներ: Առաջին տուրում Գաբրիել Սարգսյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բարտելի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան): Հրանտ Մելքումյանն էլ հաղթել է Գատա Կամսկուն (ԱՄՆ): Նրանց հանդիպումները դեռ շարունակվում են:

Читайте на 123ru.net