Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին
![Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին](http://gdb.rferl.org/111143AD-612F-433B-AF13-6E02ECB7E715_cx0_cy14_cw0_w800_h450.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զույգ Սրբավայրերի Պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդին՝ Մեքքայի մզկիթում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ:
«Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Մեքքայի խոշորագույն մզկիթի` ԱլՀարամի վրա շինարարական կռունկի ընկելու պատճառով զոհվել է 107 մարդ: