Новости по-русски

«Գրանթ Թորնթոն»-ը տոն է կազմակերպել «Զատիկ» կենտրոնի սաների համար

«Գրանթ Թորնթոն» ընկերությունը, Գլոբալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրվա շրջանակում, Երեւանի կենդանաբանական այգում սեպտեմբերի 10-ին կազմակերպել էր միջոցառում Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի 100 սաների համար:

«Գրանթ Թորնթոն»-ում նշել են, որ երեխաներն անցկացրել են հագեցած օր՝ ծանոթացել տարբեր կենդանիների հետ, խաղացել ծաղրածուների հետ եւ իրենց ընկերների հետ վայելել բացօթյա ճաշը այգու սրճարաններում:

«Շատ կարեւոր է մեզանից յուրաքանչյուրի համար հասկանալ, որ հենց երեխաներն են մեր ապագան կերտողները, եւ մենք պարտավոր ենք մեր հոգատար վերաբերմունքով իրենց կյանքը դարձնել ավելի լուսավոր եւ գունեղ: Հույս ունենք, որ այս միջոցառումը փոքր քայլ կլինի երեխաների կյանքն ավելի պայծառ գույներով լցնելու համար»,- ասել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:

««Գրանթ Թորնթոն»-ի աշխատակիցները ողջ աշխարհում Գլոբալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրվա շրջանակում դրսեւորում են տեղական համայնքներում իրական փոփոխություններ կատարելու իրենց պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Читайте на 123ru.net