Օլիգարխները կամ ուրվականները՝ շոուում
Զառան նշում է, որ օրինակ ՌԴ-ում կան հայտնի հայ բիզնեսմեններ, ովքեր ինտելեկտ,
կրթություն ունեն: Դրան զուգահեռ Հայաստանում կան ինտելեկտից զուրկ, Զառայի
բոնորշմամբ՝ «անդաստիարակ» օլիգարխներ: «Երբեմն ամոթալի է, երբ միացնում եմ
Ազգային ժողովի ուղիղ հեռարձակումը, տեսնում եմ, որ իրենց միտքը չեն կարողանում ասել:
Կարելի է այնտեղ ռեալիթի-շոու միացնել: Դա ինձ համար ողբերգություն է: Նույնիսկ իրենց
փոխարեն գրածը չեն կարողանում կարդալ»,- ասում է զրուցակիցս: