Новости по-русски

Լեւոն Ջուլֆալակյան. Երեք մեդալի փոխարեն մենք նվաճեցինք մեկը

Այսօր հավաքականի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողներին ու պատասխանել նրանց հարցերին:

Լեւոն Ջուլֆալակյան. Գոհ եմ թիմի մասնակցությունից, բացի գերծանր քաշային կարգում հանդես եկած Էդգար Խաչատրյանից: Վարշամ Բորանյանն առաջին շրջանից հետո կողի վնասվածք ստացավ, ինչն էլ խանագրեց նրան հետագա գոտեմարտերի ժամանակ:

Արսեն Ջուլֆալակյանը պարտավոր էր արդարացնել սպասելիքները, սակայն չկարողացավ իրեն լավ դրսեւորել: Պետք է աշխատենք սխալների վրա, անենք ամեն ինչ, որ Արսենը վարկանիշ ձեռք բերի ու մասնակցի Օլիմպիական խաղերին:

Միհրան Հարությունյանը եւս կարող էր մեդալակիր դառնալ, սակայն կիսաեզրափակչում մրցավարները նրան զրկեցին այդ մեդալից: Երրորդ տեղի համար պայքարում եւս սխալ դատեցին ու հաղթանակը վերցրին Միհրանի ձեռքից:

Մենք երեք մեդալի փոխարեն նվաճեցինք միայն մեկը: Ամեն դեպքում, մենք ունենք լավ հավաքական, մեր ըմբիշները նվիրված, եռանդով մարզվում են:

Читайте на 123ru.net