Новости по-русски

ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանը կվերանորոգվի

ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանը կվերանորոգվի

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին եղել է «Լեռնային Հայաստանում», ծանոթացել սենյակների վիճակին, գույքին։

Սեյրան Օհանյանը շրջել է առողջարանի ճաշարանում, նորոգված առողջարանային մասնաշենքում, որտեղ գործում են ցեխաբուժության, մերսման, ֆիզիոթերապիայի սրահներ, լողավազան, հետազոտությունների, բուժման եւ սպասարկումների սենյակներ։

Հրավիրված խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը համապատասխան հանձնարարականներ է տվել «Լեռնային Հայաստան» առողջարանի պայմանները բարելավելու, տարածքի որոշ հատվածներում անհրաժեշտ նորոգումներ իրականացնելու, անհրաժեշտ գույքով ապահովելու եւ հանգստացողների ժամանցն առավել հարմարավետ կազմակերպելու համար։

Читайте на 123ru.net