Новости по-русски

ՀԱԷԿ-ի աշխատանքը մինչեւ նոյեմբեր դադարեցվել է

ՀԱԷԿ-ի աշխատանքը մինչեւ նոյեմբեր դադարեցվել է

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) այսօրվանից՝ ժամը 00:00-ից, դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից:

Ինչպես հաղորդում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, այս քայլը պայմանավորված է տարեկան պլանային նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքների իրականացմամբ:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտեւեն մոտ 46 օր:  

Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ 2017թ. նախատեսվում է 6 ամսով դադարեցնել ՀԱԷԿ-ի աշխատանքները՝ վերջինիս շահագործման ժամկետը մինչեւ 2027թ. երկարաձգելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

Ռուսաստանը ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանին տրամադրել է $270 մլն վարկ:

Читайте на 123ru.net