Новости по-русски

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայաստանյան բանկային շուկայում նոր ծառայություն է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր ծառայությունների ցանկը համալրել է  հայաստանյան բանկային շուկայի համար նոր և աննախադեպ ծառայությամբ՝ նպատակ ունենալով  աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Բանկը 2014թ.-ից ձեռնամուխ եղավ իր հաճախորդների համար սիստեմատիկ դասընթացների կազմակերպմանը, որոնց  արդյունքում   հաճախորդները հնարավորություն ունենցան էլ ավելի կատարելագործելու բիզնես գործընթացների վերաբերյալ իրենց տեսական և պրակտիկ գիտելիքներն ու հմտությունները:
 
«Ի սկզբանե հաճախորդներին  ներկայացվել են չորս ամենաարդիական թեմաները, որոնց միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  Բանկի կողմից կազմակերպվող դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման մի շարք գործիքներ: Հաշվի առնելով սեմինարներին մասնակցած ՓՄՁ հաճախորդների արձագաքները՝ Բանկն այժմ դասընթացների ցանկը համալրել է ևս մեկ թեմայով, որն ուղղված է լինելու մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը»,–ասված է հաղորդագրությունում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի արդյունքում էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ակբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ՝ հասնելով է 57-ի: Բանկն ունի 1207 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը: –0–

Читайте на 123ru.net