Ամիրաղյան-Անշբա զույգը Telavi Open մրցաշարի հաղթողն է
Զուգախաղի եզրափակչում Ամիրաղյան- Անիբա Անշբա զույգն ուժերն է չափել Պալինա Գոլուբովսկայա- Ալինա Կիսլիցկայա զույգի հետ։ Ամիրաղյանն ու Անշբան կարողացել են հաղթել 6:1, 6:1 հաշվով ու նվաճել առաջին մրցանակը:
Հայաստանի առաջին ռակետը նաեւ մենախաղերի եզրափակչում է: Կիսաեզրափակչում նա առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ: Եզրափակիչ հանդիպումը կայանալու է վաղը: