Новости по-русски

Պուտինը աջակցություն է հայտնել Բելառուսում նոր ավիաբազա տեղակայելու ծրագրին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր աջակցությունն է հայտնել Բելառուսի տարածքում նոր ավիաբազա ստեղծելու՝ կառավարության նախաձեռնությանը:


Ռուսաստանը արդեն իսկ երկու ռազմական օբյեկտ ունի Բելառուսի տարածքում․ ռադիոլոկացիոն կայան և սուզանավերի կոմունիկացիոն կենտրոն: Ավիաբազայի ստեղծմամբ՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր առաջին անգամ Բելառուսում մեծամասշտաբ ռազմաբազան կտեղակայվի: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների շարունակական վատթարացման ֆոնին, ինչը պայմանավորված է Ուկրաինայի անջատականներին և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Մոսկվայի կողմից շարունակաբար ցուցաբերվող աջակցությամբ:

Читайте на 123ru.net