«Փյունիկը» 9-րդ անգամ տիրացավ Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթին
Միմյանց հետ մրցել են Հայաստանի չեմպիոն եւ Գավաթակիր «Փյունիկն» ու Հայաստանի Գավաթի եզրափակչի մասնակից «Միկան»:
Սարգիս Հովսեփյանի սաները հերթական հաջողությունն են արձանագրել`առավելության հասնելով 3:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը դեռ 38-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով բացել է Արթուր Քարտաշյանը, իսկ րոպեներ անց աչքի է ընկել Ռազմիկ Հակոբյանը: Այդքանով «Փյունիկի» ֆուտբոլիստները չեն բավարարվել ու եւս մեկ գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը: Գոլն իր հաշվին է գրանցել Դավիթ Մանոյանը:
«Փյունիկը» հաղթել է 3:0 հաշվով ու 9-րդ անգամ տիրացել Սուպերգավաթին: